Լուրեր

Այսօր Ուսուցչի օրն է:Բարի տոն բոլորիդ. Մարգարիտ Եսայան

05.10.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր Ուսուցչի օրն է

 
Շնորհավորում եմ իրական ուսուցիչ իմ  ընկեր- ընկերուհիներին, բոլոր այն ուսուցիչներին, որ քաղաքական վայրիվերումներում մնացին  իրենց  առաքելության բարձրունքում, որ չդարձան քաղաքականության գործիք, որ  իրենց  գործունեության ամբողջ ընթացքում կրթեցին  ու դաստիարակեցին  իրական մարդկանց, իրական հայերի, հայրենիքի նվիրյալների․․․
 
Սիրելի ուսուցիչներ, դուք ամենակարեւոր գործն եք անում, ձեր սաներն էին երեկ պաշտպանում Արցախը, ձեր սաներն են այսօր եւ վաղը պաշտպաանել ու պաշտպանելու Հայաստանի Հանրապետությունը, իրական ուսուցչի աշակերտներն են  հզորացնելու եւ   անվտանգ դարձնելու մեր պետականությունը․․Ես հավատում եմ ձեզ․․.Բարի տոն բոլորիդ․․.»

← Վերադառնալ ցուցակին