Լուրեր
Հատուկ երախտագիտությունս իմ ուսուցիչներին. Աշոտյան
05.10.2022

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Շատ սիրելի ուսուցիչներ Հայաստանում, Արցախում, Սփյուռքում և Ջավախքում։
Ուսուցչի օրվա առիթով շնորհավորելով ձեզ՝ ուզում եմ խոնարհումս բերել եւ շնորհակալ լինել ձեր առաքելության համար։
Խոստովանեմ, որ ձեզ հետ աշխատելը պատիվ էր, ձեզանից սովորելը՝ արտոնություն։
Հատուկ երախտագիտությունս իմ ուսուցիչներին»։