Լուրեր

Կապիտուլյանտը որոշել է իր թերթում դեստրուկտիվ հոդվածները այսուհետև հրապարակել «Հավաստի աղբյուր» կեղծանվամբ. Միքայել Գրիգորյան

04.10.2022

ՀՀԿ խորհրդի անդամ  Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Կապիտուլյանտը որոշել է իր թերթում դեստրուկտիվ հոդվածները այսուհետև հրապարակել «Հավաստի աղբյուր» կեղծանվամբ: Այս անգամ դավաճան թրքահպատակը ակնհայտ մեղադրում է Ռուսաստանին ստեղծված իրավիճակի համար: Գլխավոր ուսապարկը բավականին վտանգավոր թեզեր է առաջ քաշում իր հոդվածում, և այդ թեզերը վերահաստատում է կենդանական աշխարհում իր խոշոր եղջերավոր բարձրախոսի միջոցով:
 
ՆիՔոլն իր հակառուսական քաղաքականությունը այս պահին շարունակում է վարել հոդվածների միջոցով, որտեղ էլ փորձում է արդարաձնել իրեն, և ողջ մեղավորությունը գցել ՌԴ-ի վրա,  սակայն նրա գրած հակառուսական քարոզչությունը կարող ենք համարել տապալված, որովհետև նույնիսկ Ռուսաստանից այն որակեցին որպես հիմարություն, իդեպ այդ որակումը եղավ հենց ՌԴ իշխանական էլիտայի ներկայացուցչի կողմից։
 
Հայաստանի Հանրապետությունում ռուսաֆոբ հոդվածների/գրառումների պատրաստման և տարածման հետևում կանգնած են երիտ-ուսապարկերի ճղճիմ մի հավաքական, ովքեր նույնիսկ չեն գիտակցում, որ միքանի կոպեկ գումարի, կամ ինչ-որ մանր դիրք ստանալու դիմաց իրանք այդ կեղտը տարածելով վտանգում են նաև իրենց ընտանիքները, բայց երևի թե մանր կատարածուները դա չեն հասկանում, քանի որ կուրացած են կապիտուլյանտի տրված խոստումներից: Բայց այս ամենը խիստ ժամանակավոր է, դա լավ իմացեք: 
 
ՆիՔո՛լ, անիմաստ ես տանջվում, քո ձեռագիրը բոլորիս ծանոթ է, ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս այ օդում կախված հավաստի դավաճան»։

← Վերադառնալ ցուցակին