Լուրեր

1918-1920թթ.Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը չի ճանաչվել Ազգերի Լիգայի կողմից. Շարմազանով

04.10.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ուրեմն իմացեք.1919-1920թթ. ցանկացած ադրբեջանական քարտեզ առ ոչինչ է։

1918-1920թթ.Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը չի ճանաչվել Ազգերի Լիգայի կողմից։
 
Դիմել է անդամակցելու Ազգերի Լիգային,բայց չի ճանաչվել ։
Ազգերի Լիգան 1920-ի դեկտեմբերի 1-ին իր որոշման մեջ նշել է ,որ Ադրբեջան պետության սահմանները հստակեցված
չեն ու այն առաջին անգամ ի հայտ է եկել 1918-ին,իսկ մինչ այդ տարածքը եղել է Պարսկական,Մոնղոլական ու Ռուսական կայսրությունների մաս։
 
Հետեւաբար՝ այդ «քարտեզները» տվեք «Աղբյուրին» ու իր կառուցողական գործընկերոջը…կարող են դրանք օգտագործել այլ բանի,բայց ոչ երբեք դելիմիտացիայի համար։
 
Հ.Գ. Սրանք պիտի ամեն ինչ «մխտռեին»։
Հիմա էլ գյոզալ Աղբյուր եզրույթը։
Աղբյուր Սերոբի ականջը կանչի։
Աղբյուրը ՝ նա էր, սրանք ՝ «սեւ թուղթ» են»։

← Վերադառնալ ցուցակին