Լուրեր

Բուխարեստում ընթացող ԵԺԿ Երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում Լիլիթ Բեգլարյանը ելույթ է ունեցել

03.10.2022

ՀՀԿ Արտաքաին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

 «Վերջին օրերին Բուխարեստում ընթացող ԵԺԿ Երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում գործընկերներիս, պատվիրակությունների անդամներին անհատապես ներկայացրել եմ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի մանրամասները։

Նրանց հարցերի պատասխանները ամփոփել եմ ելույթով.

Խոսել եմ ադրբեջանական շարունակական ագրեսիայի, միջազգային իրավական, մարդասիրական բոլոր նորմերի պարբերական կոպիտ ոտնահարումների վերաբերյալ: Անդրադարձել եմ ադրբեջանական ուժերի կողմից քաղաքացիական հասարակության և ենթակառուցվածքների թիրախավորմանը, պատերազմական հանցագործություններին, մեր ռազմագերիներին, ինչպես նաև մշակութային ժառանգության ոչնչացմանը վերաբերող խնդիրներին։ 

Վերջում շնորհակալություն եմ հայտնել կառույցին թե 44-օրյա պատերազմի ժամանակ, թե օրերս արված հայտարարությունների համար ու ներկայացրել գործուղությունների ցանկ, որով առաջարկել եմ առաջին հերթին մի կողմ թողնել աղոտ, 2 կողմերին ուղղված կոչերը և օգտածործելով բոլոր հնարավոր լծակները (քաղաքական, տնտեսական, ինֆորմացիոն, մարդասիրական և այլն) ճնշում գործադրել դիկտատորներ ալիևի ու էրդողանի նկատմամբ (սանկցիաներ, Թուրքիա և Ադրբեջան ռազմական տեխնոլոգիաների արտահանման արգելքներ, Եվրոպական քաղաքական հարթակներում նրանց մասնակցության սառեցում և այլն)։ 

Ելույթիցս հետո կազմակերպության նախագահ, Եվրոպական Պառլամենտի պատգամավոր Լիդիա Պերեիրան առաջարկեց պատրաստել ընդգրկուն փաստաթուղթ և անդամ կառույցներին ներկայացնել հաջորդ հավաքի ժամանակ»։

← Վերադառնալ ցուցակին