Լուրեր
Իշխանազավթների թերթը հավաստի աղբյուրներին հղում անելով, հայտնում է․ Կարեն Ավագյան
03.10.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Իշխանազավթների թերթը հավաստի աղբյուրներին հղում անելով, հայտնում է, որ ադրեջանը Հայաստանից պահանջում է`
⁃ Արցախն առանց որևէ կարգավիչճակի ճանաչել իրենց տարածքային միավոր:
⁃ Կազմալուծել Արցախի պետական ինստիտուտները, այդ թվում պաշտպանության բանակը:
⁃ Կորած ադրբեջանցիների մասին ալ տեղեկություններ, որոնք հիմք կծառայեն Հայստանին որպես պատերազմական հանցագործ ներկայացնելու գործում:
⁃ Սահամազատել սահմանը իրենց ուզած, ավելի ճիշտ կլինի ասել իրենց գծած քարտեզներով:
Մենք շատ լավ գիտենք, որ ըստ օդում կախված լուրերի նիկոլի թերթի հավաստի աղբյուրը նստած է ՀՀ վարչապետի աշխատանսենյակում:
Ակնհայտ է, որ սա խաղաղւթյուն չէ, սա անգամ կապիտուլյացիա չէ: Սա սեփական ձեռքերով առհավետ բնաջնջման ակտն է:
Բայց այս ամենին զուգահեռ չկա ոչ մի խոսք, թե մենք ինչ ենք առաջարկում: Հիշեցնեմ նաև, որ ինչպես ԱԺ ամբիոնն օգտագործելով, այնպես էլ շատ այլ հարթակներում սրանք հայտարարել են, որ ադրբեջանի առաջարկած կետերի հետ համաձայն են:
Կետերն այլևս գաղտազերված են: Եզրակացությունը մեկն է: Մեզ բռնի կերպով ուզում են հաշտեցնել բնաջնջման հետ»: