Լուրեր
Այ քաջնազարի տնազ, դու ի՞նչ ես, որ միջազգային հանրությանը ասում ես՝ դատապարտեք. Մարգարիտ Եսայան
02.10.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այ քաջնազարի տնազ, դու ի՞նչ ես, որ միջազգային հանրությանը ասում ես՝ դատապարտեք․․.
Դու էս եղկելի ճաշը եփես, երկիրը թունավորես, քանդես, բոլոր միջազգային կառույցներին ծաղրես ու կլոունություն անես, հիմա ասես՝ դատապարտե՞ք․․.
Իսկ դու ինքդ ի՞նչ ես արել, որ մի ամբողջ երկիր ու ժողովուրդ էս արհավիրքի մեջ չգցես․.․
Ամեն ինչ արել ես ինքդ ու էս ամեն ինչը բերել մեր պետության ու ժողովրդի գլխին։ Ի՞նչ ես, դու, այ չմո, դու ոչ մեկն ես, այ ծաղրածու․․.
Դե, էն 2018-ի «դուխով> գլխարկդ հանիր թաքստոցից/եթե դեռ պահել ես/ դիր էդ եղկելի գլխիդ ու դուխով գնա Ջերմուկ, գնա ճիշտ էն տեղը, որտեղ մեր զինվորներին այ այդպես գնդակահարեցին․.․Գնա կանգնիր, ասա, թող քեզ գյուլլեն, ասա, «թող ոչ մի զոհ չպահանջվի» քեզնից բացի․․.Բա ինչո՞ւ ես հանգիստ նստել, երբ թշնամին գյուլլում ու ծաղրում է «երեք միլիոն վարչապետներին»․․.
Վախկոտ, սրիկա եւ անթասիբ, անհայրենիք տկլոր խամաճիկ․․Ինքդ քո ձեռքը կրակն ես ընկել, մեկ ռուսասեր ես, մեկ արեւմտասեր, մեկ կնկա պես ղժղժում ես, մեկ էլ մուրճ ես թափ տալիս․․Այ տկլոր, դու ինքդ ես թափ տրված եւ ոչնչացած․․․Մտածո՞ւմ ես հայի ու հայոց պետականության մասին․․.