Լուրեր
Սերժ Սարգսյանի ժամանակ բանակը ոչ մի հայորդու կյանք անպատասխան չի թողել. Կարեն Ավագյան
02.10.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանի իշխանության անելիքը, երբ իր քաղաքացու գնդակահարում է թուրքը ստատուս գրելը չէ։ Առնվազն ակնկալվում է դրանց արարքներին համարժեք պատասխան։
Ու ասում եմ շատ ուղիղ։
Համարժեքն ամենևին միջազգային հանրությանը «խնդրվելը» չէ։
Համարժեքն ամենևին սգացող իշխանության կերպարանք ընդունելը չէ։
Համարժեքը կյանքն է կյանքի դիմաց և վերջ։
Հ.Գ. Սերժ Սարգսյանի ժամանակ բանակը ոչ մի հայորդու կյանք անպատասխան չի թողել։ Պատասխանը եղել է մի քանի անգամ ավել սկզբունքով։
Անհավատալի է, որ հասել ենք մեր հայրենիք ներխուժած ու մեր իսկ հողում գերեվարված մեր զինվորների գնդակահարության մասին խոսելուն։ Առաջ սա երևակայությունից էլ դուրս էր»։