Լուրեր
Ոչ մեկի համար գաղտնիք չէ Հայաստանում առկա տրամադրությունների մեծ ալիքը. Հայկ Դերզյան
02.10.2022

ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ոչ մեկի համար գաղտնիք չէ Հայաստանում առկա հակառուսական տրամադրությունների մեծ ալիքը:
Կարո՞ղ էինք մենք, ընդդիմադիրներս օգտվել այս առիթից ու գնալ ՌԴ դեսպանատան մոտ ցույց անելու, կարո՞ղ էինք պահանջել Փաշինյանից դուրս գալ ՀԱՊԿ-ից և դրանով քաղաքական դիվիդենտներ հավաքել: Իհարկե այո:
ԲԱՅՑ
Աշխարհաքաղաքական ստեղծված իրավիճակում պետք է ռացիոնալ գնահատել այն ինչ ունենք:
Առաջինը պետք է հարց տալ ինքներս մեզ.
Ի՞նչ կարող է Հայաստանը տալ աշխարհին: Պատասխան՝ ոչինչ:
Վրաստանը մեկ տասնյակ տարուց ավել փորձում է մտնել ԵՄ և ՆԱՏՕ: Մտե՞լ է՝ ոչ:
Ուկրաինան փորձում է մտնել ԵՄ և ՆԱՏՕ: Մտե՞լ է՝ ոչ:
Հիմա անցնենք մեզ և Ադրբեջանին:
Ալիևը IGB գազի փոխկապակցիչ կայանքի գործարկման արարողության ժամանակ հայտարարել է Եվրոպա բնական գազի մատակարարումները կրկնապատկելու Ադրբեջանի մտադրության մասին:
Ի՞նչ կարող է տալ Հայաստանը ԵՄ-ին այս ամենի ֆոնին՝ ոչինչ:
Հիմա անցնենք անվտանգության տեսական գործընկեր ԵՄ-ին:
Արդյո՞ք ԵՄ-ն կարողացել է լուծել Թուրքիայի և Հունաստանի միջև առկա խնդիրները: Իհարկե ոչ:
Արդյո՞ք Ուկրաինան նույն Հայաստանն է: Իհարկե ոչ:
Եթե ակնկալում եք, որ ԵՄ-ն կաջակցի Հայաստանին այնպես, ինչպես Ուկրաինաին, ապա պատրաստ եղեք հարձակվել 102 ռազմաբազայի վրա, Արցախում տեղակայված ռուս խաղապահների վրա, հուրս գալ ԵԱՏՄ-ից և ԵՄ-ից, կռվել եվրոպական զենքով ընդդեմ ռուսի մինչև վերջին հայը, այնպես, ինչպես ԵՄ-ն աջակցում է Ուկրաինաին ընդդեմ ՌԴ-ի մինչև վերջին ուկրաինացին:
Պատրաստ եղեք, որ այդ դեպքում ՌԴ-ից կարտաքսվեն բազմաթիվ հայեր, որոնց տրանսֆերտներով շնչում և ապրում է Հայաստանի մի մասը: Պատրաստ եղեք, որ էներգակիրները ավելի բարձր գնով կսպառեն Հայաստանում:
ՌԴ-ի և արևմուտքի միջև առկա ճգնաժամը ավելի խորն է, քան Կարիբյանը ու տվյալ իրավիճակում ցանկացած պետություն, որը կտրուկ քայլերի կգնա, կդառնա ՌԴ-ի թշնամին:
Անցնենք թրենդային զապաս պլանին՝ Իրանին:
Իրանի հետ մեր շահերը այսպես ասած բռնում են բացառապես Սյունիքով: Ոչ ամբողջ ՀՀ-ով, ոչ Արցախով, որի վերաբերյալ Իրանը շնորհավորել էր Ադրբեջանին: Բացառապես Սյունիքով:
Մենք ամեն օր նոր դաշնակից փնտրող ժողովուրդ ենք ու դրա մեջ իրենց մեծ մեղավորությունը ունեն հանրային տրամադրությունների վրա ազդող քաղգործիչները և փորձագետները: Առկա իրավիճակում նման քայլերի գնալը ոչ այլ ինչ է, քան սրիկայություն:
Ռուսի ստրուկ, Պուտինի ագենտ, ԿԳԲ-շնիկ ու նմանատիպ տխմար մեկնաբանությունների հնարավոր հեղինակներին մի բան կասեմ: Ես բնավոր գոհ չեմ այն իրավիճակից որ մենք ունենք: Բայց մի բան է, երբ դու փորձում ես ժգուտով դադարեցնել արնահոսությունը, որը սակայն ամբողջովին չի դադարեցվում և մեկ այլ բան է, որ այլ ժգուտ չունենալով, զուտ երազանքների մեջ ընկնելով քցում ես մեկը և հույս ունենում, որ կհայտնվի նորը, այնինչ արնաքամ լինելու ու մահանալու հավանականությունը ավելի մեծ է:
Հ.Գ. Ոտքներս մեր վերմակի չափ պետքա մեկնենք: Դայա իրողությունը, մեծ-մեծ խոսալով չի էտ անտերը»: