Լուրեր
4 տարի առաջ Նիկոլը բացեց ոչ թե ԱԺ , այլ Հայաստանի դարպասները թշնամիների առաջ. Շարմազանով
02.10.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«4 տարի առաջ Նիկոլը բացեց ոչ թե ԱԺ , այլ Հայաստանի դարպասները թշնամիների առաջ։
2018-ի հոկտեմբերի 2-ը ՀՀ նորագույն պատմության մեջ կմնա որպես ժողովրդավարության վրա հարձակման օր:
Այդ օրը տեղի ունեցավ աննախադեպ հակաօրինական ճնշում եւ շանտաժ ՀՀ խորհրդարանը նկատմամբ:
« Կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա » շանտաժը երկրին պարտադրած, իշխանությունը զավթած անձը պաշարեց Ազգային ժողովը:
Սա ՀՀ Սահմանադրության եւ օրենքի ոտնահարում էր, որի համար ուշ թե շուտ պատասխանատուները կկանգնեն օրենքի առաջ:
Հանրապետական մեծամասնություն ունեցող խորհրդարանը ցրվեց, բայց Նիկոլ Փաշինյանի թռիչքաձեւ տնտեսական հեղափոխությունը, խոստացված աննախադեպ ներգաղթը, աղքատության զրոյացումը տեղի չունեցավ։
Նիկոլը բերեց պատերազմ,պարտություն,աղետ։
Իսկ 2018-ի հոկտեմբերին նա համոզում էր, թե Ազգային ժողովն է խանգարում, որպեսզի երկիրը զարգանա:
Ժողովուրդը լսեց նրա ստերն ու բացեց Հայաստանի դարպասները ներսից՝ ներքին թշնամու ու թուրքի առաջ»։