Լուրեր

Իսկ ներողություն խնդրե՞լ ես այն կանանցից, ում Եռաբլուրում երկու անգամ անարգեցին, երկու անգամն էլ քո վիժվածք ամուսնու համար. Տիգրան Վարդանյան

01.10.2022

 ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ուզում եմ անդրադառնալ Աննա Հակոբյանի գրառմանը, որտեղ նա խոսում է 44 օրյա պատերազմից, մասնավորապես իր գիշերային ակումբի անվանում հիշեցնող Էրատո ջոկատից ու ներողություն խնդրում իր ջոկատի կանանցից, որովհետև վերջիններս միթոմ գամվել էին այսպես կոչված անարգանքի սյունին:

 
Հարյուրավոր տղաների մահվան պատճառ դարձած, ավելի ճիշտ սպանած տիկինը, դեռ կարողանում է խոսել, լալահառաչ ու կեղծ գրառումներ անել: Ըստ օդում կախված լուրերի Աննա Հակոբյանը բունկեռում կարգադրություններ էր տալիս, մասնավորապես` սույն տիկինը պատճառ է դարձել, որ հարյուրավոր տղաներ զոհվեն, միայն թե ետ բերեն Լելե-Թեփե կոչվող բարձունքը, իսկ ինքն էլ դա օգտագործի քաղաքական շոու անելու համար: Ու սա այն պայմաններում, երբ հստակ ասվել է, որ տվյալ դիրքը հնարավոր չէ ետ վերադարձնել: Հիմա հարց: Էդ հարյուրավոր տղաների մայրերից, քույրերից, կանանցից, աղջիկներից ներողություն խնդրե՞լ ես: Ո´չ, չես խնդրել:
 
Երբ խոտերի մեջ պառկած ֆոտոսեսիա էիր անում: Երբ Գորիսի «ինչ-որ» դիրքից նկարներ էիր հրապարակում ու շոու անում, միթոմ դու առաջնագծում ես` ներողություն խնդրե՞լ ես այն կանանցից, ում հույզերի հետ էիր խաղում: Ու սա այն պայմաններում, երբ ձեր «առաջնագծի» դիրքում հնարավորություն ունեիք լողանալու, դիմահարդարվելու, մազ ֆենելու: Ներողություն խնդրե՞լ ես: Ո´չ, չես խնդրել:
 
Երբ Մեհրիբան Ալիևային հրավիրում էիր Արցախում մուղամ լսելու, իսկ Շուշիում էլ թեյախմության`գոնե մեկ անգամ ներողություն խնդրե՞լ ես Արցախից, որովհետև Արցախում արգելված էր մուղամը:
Երբ կանգնում ու ասում էիր, որ փամփուշտներից պետք է զարդեր պատրաստենք, քանի՞ զարդ պատրաստոցիր: Էդ ձեր զարդերի ականջահաճո պատմությունները դարձան հազարավոր կանանց արցունքի պատճառ: Ու էդ արցունքների համար էլ դու ներողություն չխնդրեցիր:
Իսկ ներողություն խնդրե՞լ ես այն կանանցից, ում Եռաբլուրում երկու անգամ անարգեցին: Երկու անգամն էլ քո վիժվածք ամուսնու համար ու պատճառով: Ո´չ, չես խնդրել:
 
Ինչ վերաբերվում է Էրատո թագուհուն:
Ինչպես այդ թագուհին էր դավաճան, այդպես էլ դու ես դավաճան: Փոքրիկ պատմական ակնարկ անեմ` Էրատոն Մեծ Հայքի թագուհին էր, Արտաշեսյան տոհմի վերջին կին ներկայացուցիչը, Տիգրան III-ի դուստրը, Տիգրան IV-ի քույրը և կինը: Ք.ա. 5-ին նա երկիրը հանձնեց Հռոմեական կայսրությանը, ինչպես դու հանձնեցիր երկիրն ադրբեջանցիներին: Այսպիսով, «Էրատո» անունը խորհրդանշում է ինցեստ, դավաճանություն, հայհոյանք:
 
Հ.Գ. Ի դեպ, ներողություն խնդրե՞լ ես էն կանանցից, ում տղամարդկանց, ըստ քո ամուսնու, դու բարոյական աջակցություն էիր ցույց տալիս բունկեռներում կամ Գորիսի հյուրանոցներից մեկում: Զինվորի կողքին կանգնելն ու զինվորի հրամանատարին բարոյական աջակցություն ցույց տալը տարբեր բաներ են իմ կարծիքով, տիկին Աննա» :

← Վերադառնալ ցուցակին