Լուրեր
Սրիկաները իրենց առջեւ դրած ծրագիրը «գեղցու» համառությամբ առաջ են տանում. Մարգարիտ Եսայան
01.10.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ամենակարճ ճանապարհը․․.
Բայց ոնց են մարդուկնիկ մատների վրա ֆռռացնում մի ամբողջ հասարակություն, մարդու հարցազրույցը, որ նայողները եւ չնայողներն անգամ քննարկում են, թքում-մրում, կնկա էրատոիզմը, որ , գրԵթե բոլոր լրատվականների թոփ տասնյակներում է, բանակին չօգնելու հրահանգը,զենք չտալու կեղծ նվնվոցը․․։Մի անասելի ախմախ վիճակ, երբ նորմալ մարդը խելագարվում է, իսկ էդ սրիկաները իրենց առջեւ դրած ծրագիրը «գեղցու» համառությամբ առաջ են տանում․․.
Կարծում եմ, մեր հասարակությանը հարկ է սթափվել, արթնանալ, դուրս գալ այս սարդոստայնից, չլսել, չքննարկել, չմեկնաբանել․․․Գիտեմ ,դժվար կլինի, գրեթե անհնարին, բայց դա ելքերից մեկն է․․․
Պատկերացրեք, ինչ կլիներ, եթե 2018-ին չլինեին սոցցանցերն ու ֆեյսերը, չլինեին այլ ցանցեր․․․Հազար տարի էլ իր ցնցոտիավորների ու անգրագետների հետ Գյումրուց գար, Երեւան չէր հասնի ու էս ավերածությունը չէր իրականացնի․․
Մեր երկրում լուրջ հոգեբաններ, հոգեթերապեւտներ կան, ոմանց ճանաչում եմ, նրանք լուրջ անելիք ունեն․․նրանք պետք է մեր հասարակության համար առողջացման լայնամասշտաբ սեանսներ անցկացնեն, որ բուժեն մեր հոգիները, ազատեն մարդուկնկա էս սատանայական սաարդոստայնից։
Դե, իսկ եկեղեցին պարզապես պարտավոր է տնետուն, գյուղից-գյուղ, քաղաքից-քաղաք գնալ , մարդկանց մեջ, լսել, ասել եւ ամոքել մեր հոգու վերքերը, հույս, հավատ ու սեր տանել։
Հակառակ դեպքում մի օր կարթնանանք եւ կտեսնենք, որ ազգովի խեղդամահ ենք եղել էս սատանայական սարդոստայնում․․․
Ու երբ կփրվի ազգի ոգին, երբ կառողջանա հայի հոգին, սատանան ինքնակամ կկախվի իր հայրական տան մեջ․․.
Իսկ ավելի կարճ ճանապարհը մեկ փամփուշտի հարց է․․․
Մնում եմ իմ համոզմունքին․․.»: