Լուրեր

Ո՞ր իրեն հարգող պետությունը սրանց լուրջ կվերաբերվի. Հայկ Դերզյան

01.10.2022

 ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«19.09.2022

44-օրյա պատերազմից մինչ օրս ՌԴ-ն մեզ ոչ մի սպառազինություն չի վաճառել. ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյան
 
29.09.2022
Հայաստանին զենք չեն մատակարարում. 100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից. Նիկոլ Փաշինյան 
 
30.09.2022
ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցության գործընթացը իրականացվում է կնքված պայմանագրերին համապատասխան. ՊՆ
 
30.09.2022 նախորդ հայտարարությունից ժամեր անց
ՊՆ հաղորդագրության հետ որևէ հակասություն չկա: ՊՆ-ը ճշգրիտ է ձևակերպել ու տառին համապատասխան: Հիմա ՊՆ հայտարարությունը տարանջատենք իմ հայտարարությունից, իմ հայտարարության մեջ ՌԴ մասին որեւէ բան ասված չէ ու որեւէ կոնկրետ երկրի անուն ասված չէ. Նիկոլ Փաշինյան
 
Հարց.
Ո՞ր իրեն հարգող պետությունը սրանց լուրջ կվերաբերվի»:

← Վերադառնալ ցուցակին