Լուրեր
Վախենալով ռուսական «կլիզմայից», ասում է .«ՌԴ-ի անուն չեմ տվել». Շարմազանով
01.10.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
« «Կլիզմայից» վախը հազար մահ արժե։
Նիկոլը սեպտեմբերի 29-ին ասել է.«Հայաստանին զենք չեն մատակարարում 100 միլիոնավոր դոլարներ վճարված են,բայց պարտավորությունները չեն կատարվում ,այդ թվում ՝ դաշնակից երկրների կողմից»։
Երեկ էլ թերեւս , վախենալով ռուսական «կլիզմայից», ասում է .«ՌԴ-ի անուն չեմ տվել»։
Կապիտուլյանտ պատուհաս, կոնկրետ երկրի անուն տուր։
Հերիք է անկապ խոսես, քո հիմար հայտարարություններով սաղին խառնես իրար։
Ամոթ է,դա պետության ղեկավարի պատասխան չէ։
Բան ունես ասելու՝ հստակ ասա։
Սաղ աշխարհով մեկ ասում ես՝ դաշնակիցը զենք չի տվել, հետո ՊՆ-ն ասում է՝ ՌԴ-ն իր պարտավորությունները կատարել է։
Սա էլ դարձավ «Իսկանդերի 10 տոկոսը»։
Ալամ աշխարհը «խնդում է վրեդ», ամոթ է։
Մանկապարտեզի երեխաները նույնիսկ նիկոլական «դիշովի» կրուտիտներ չեն անում։
Ողբամ մեր Հայաստանի համար, որ քո նմանն է մեզ ներկայացնում»։