Լուրեր

Արեւմուտքը լուռ էր, բայց ներքուստ՝ դեմ․ Շարմազանով

30.09.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երբ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով մտադիր եք միջազգային դիտորդական առաքելություն տեղակայել՝ Իրանի ու Ռուսաստանի հետ աշխատու՞մ եք,նրանց կարծիքը հարցրե՞լ եք։

 
Թե՞ «ձեռքի հետ,ոտքի վրա» բան է՝ ասել եք։
Ակնհայտ է ՝ի՞նչ է տեղի ունենում։
 
Իրանը դեմ չէր ռուս խաղաղապահների տեղակայմանը տարածաշրջանում պատերազմից հետո։
Արեւմուտքը լուռ էր, բայց ներքուստ՝  դեմ։
Ուկրաինական ճգնաժամն ավելի սրեց Ռուսաստան-ՆԱՏՕ հակասությունները ,որի հետեւանքով Արեւմուտքն արդեն ակնհայտ դեմ է հանդես գալիս միայն ռուսական ռազմական ներկայությանը մեր տարածաշրջանում։
Ի պատասխան դրա՝ նրանք Ֆրանսիայի միջոցով խոսում են միջազգային առաքելության մասին։
 
Դրա համար Նիկոլը կանչվում է Փարիզ ու սկսում ակտիվ այդ թեզը շրջանառել։
Բայց առանց Իրանի ու ՌԴ-ի կարծիքը հաշվի առնելու Նիկոլի կողմից նման հայտարարություն անելը ոչ թե սուվերենության մասին է խոսում,այլ՝ իրավիճակին չտիրապետելու։
 
Չի կարելի մտնել «մեծերի» հակամարտության մեջ, այն էլ բացառապես «գնդակի» կարգավիճակով ու ակնկալել  պետականամետ լուծումներ»։

← Վերադառնալ ցուցակին