Լուրեր

Նիկոլիզմը Հայաստանը դարձնում է «պալիգոն» աշխարհաքաղաքական ռազբորկաների համար. Շարմազանով

30.09.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլը 2021-ի մայիսի 28 -ին ասում էր՝ մենք չենք գնալու իրավիճակի սրման,խաղաղ ճանապարհով ենք խնդիրը լուծելու ու Սեւ լճի 30 տոկոսի համար պատերազմ չենք սկսելու։

 
Ակնհայտ է՝ նա եւ իր խաղաղության օրակարգը տապալվել են։
Հիմա 47 տոկոսով ռազմական բյուջեն է ավելացնում ու հայտարարում՝ մենք վճռականորեն կպաշտպանենք մեր սուվերենությունն ու սահմանները։
Վախենամ ավելացումը մնա թղթի վրա ։
2 տարի ոչինչ չարեց բանակը վերազինելու ու անվտանգային խնդիրների լուծման համար ,ծպտուն չհանեց ,երբ թշնամին առանց դիմադրության գրավեց մեր սահմանների 41քառ.կմ։
Կրկնվում  է 44-օրյա պատերազմի սցենարը։
 
Այն ժամանակ ՝ «նոր պատերազմ,նոր տարածքներ»,Արցախը՝ Հայաստան է եւ վերջ» ու «Նոր Սարդարապատ» կոչերով անպատրաստ տարան պարտության ու հազարավոր զոհերի,իսկ այսօր «բաց հետույքով» խոսում են ամեն գնով տարածքային ամբողջականությունը վերականգնելու մասին։
Դրան գումարվել է ակնհայտ հակառուսականությունը,որը չի կարող օգտակար լինել մեր պետական ու անվտանգային շահերի համար։
Նիկոլիզմը Հայաստանը դարձնում է «պալիգոն» աշխարհաքաղաքական ռազբորկաների համար։
 
Աստված չանի «Նոր Սարդարապատ»-ի փոխարեն «նոր Ուկրաինա» լինի,բայց արդեն Հայաստանի տարածքում։
Միակ հույսը մնում է Աստծո ողորմածությունը»։

← Վերադառնալ ցուցակին