Լուրեր
Այսինքն` վարչապետը հիմա փողը չի կարում հետ ստանա՞, թե՞ զենքը չի կարում ստանա․ Արտակ Զաքարյան
30.09.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երեկ լրատվամիջոցներից մեկի հումորով լրագրող էր զանգել, ում հետ ունեցանք հրեական ոճի կարճատև զրույց:
Հարց: Պարոն Զաքարյան, վարչապետն ասում է 100 միլիոնավոր դոլարներ վճարել ենք ու զենքը չեն տալիս: Ես ուզում եմ հասկանալ նրան փողի հարցում են քցե՞լ, թե՞ զենքի: Այսինքն` վարչապետը հիմա փողը չի կարում հետ ստանա՞, թե՞ զենքը չի կարում ստանա:
Պատասխան: Եթե ինձ կոնկրետ ասես, թե հող հանձնողին` թշնամին հողերի հարցում է քցել, թե փողերի՞, ես էլ կպատասխանեմ քո հարցին:
Հարց: Ի՞նչ կապ ունի մեկը մյուսի հետ:
Պատասխան: Զենքը գնում են, որ հողը պաշտպանեն: Իսկ հող հանձնողի ինչին՞ է պետք զենքը: Ես վաղուց արդեն չեմ հավատում նրան:
Կարճ դադարից հետո, ասաց- հասկացա»: