Լուրեր
ԳՇ պետի տեղակալն ասում է, որ վերադասը հրաման է տվել, որպեսզի վերականգնվի ՀՀ սուվերեն տարածքը․ բա զաձերժկան ինչու՞մն ա. Տիգրան Վարդանյան
29.09.2022

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԳՇ պետի տեղակալի հայտարարություններն եմ լսում ու ուզում եմ ասել, որ մեր ժողովրդին կրկին էշի տեղ են դնում: Ուրեմն ԳՇ պետի տեղակալն ասում է, որ վերադասը հրաման է տվել, որպեսզի վերականգնվի ՀՀ սուվերեն տարածքը:
Բա զաձերժկան ինչու՞մն ա: Կամ էս ի՞նչ շոու եք անում մարդկանց հույզերի հաշվին: Էդ երբվանի՞ց եք սկսել հանրայնացնել, ի լուր աշխարհի, ձեր վերադասի հրամանները, թե՞ ադրբեջանցիքին եք որևէ բան հուշում: Էս երկրում ինչքան անպիտան մարդ կա պաշտոն ա զբաղեցնում: Կամ լավ, էս ամենը դեռ մի կողմ: Բա, որ որոշ դիրքերում մեր զինվորների մարմիններ կան, որոնք ադրբեջանցիք թույլ չեն տալիս, որպեսզի դուրս բերեք, բա էլ ու՞մ տանձին ա ձեր վերադասն ու իր հրամանը»: