Լուրեր

Հայրենիքը ներսից զավթածների համար զինվորը դարձել է «ոչինչ». Մարգարիտ Եսայան

29.09.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տղերքը բանակ են գնում անուն-ազգանունով,  հայրանունով,  գնում են որպես երկրի կոնկրետ պաշտպան, որպես անհատ, անձ, ով պարտք ունի եւ գնում  է իր պարտքը տալու հայրենիքին․․․

Տղերքը զոհվում են հենց  հայրենի հողում, երկիր ներխուժած թշնամու գնդակից․.․ու էդ «հայրենիքը» չի էլ բարեհաճում տղերքի անունները  գրել, տղերքին հիշել անուն առ անուն․․․Հայրենիքը ներսից զավթածների համար զինվորը դարձել է «ոչինչ»...

Եւս երեք  զինվոր զոհվեց, հիմա, այսօր, մայր հողի վրա, այդ հողը պաշտպանելիս․․իսկ  ներքին զավթիչները   զուգարան են «նորոգում», արդեն միլիոններ  «կերած» ասֆալտն են «թարմացնում», պարգեւատրվում են եւ էշություններ բարբաջում ․․․Զինվորը մերի պես երկրի համար ամենակարեւոր մարդն է, եւ այդ կարեւոր մարդկանց այսօր դրել են մսաղացի մեջ ...

Ամեն ինչ այնքան  տխուր է եւ  էս վիճակը ստեղծողներն այնքան եղկելի․․․Դե դու էլ կանգնիր եւ արտասանիր՝ «թող ոչ մի զոհ չպահանջվի»—ն,կանգնիր եւ  մի փամփուշտ ճպպացրու ճակատիդ․․․Սրիկա․․․․Մեկ փամփո՞ւշտ անգամ չունես․․․»:

← Վերադառնալ ցուցակին