Լուրեր
Սերժ Սարգսյանի կողմից դրված անքակտելի սկզբունք կար. Կարեն Ավագյան
29.09.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սերժ Սարգսյանի կողմից դրված անքակտելի սկզբունք կար:
Բանակում զոհված զինծառայողների անունները պիտի հրապարակվեին, մահվան հանգամանքների պիտի հայտնի դառնային հասարակությանը:
Խորհուրդը շատ պարզ էր, միաժամանակ նաև շատ կարևոր:
Հայրենիքի համար ընկած հերոսի և հայրենիքին իր պարտքը կատարելուց կյանքը նվիրաբերած հայորդուն պիտի իմանայինք անվանական, պիտի ճանաչեինք դեմքով:
Այդպես են հերոսին հարգանքի տուրք մատուցում: Իսկ նրա ծառայակիցներն հասկանում` որ ոչինիչ չի կեղծվում: Հասարակությունն էլ նաև այդպես էր լցվում վստահությամբ առ բանակ:
Վերջին չորս տարում անուն ազգանունները դարձան թվեր, այն էլ կեղծված` պլուս մինուսներով: Բանակի անուններից մնաց միայն ձերբակալվող զինվորականների մասին հաղորդագրությունները, որոնք ուղղված են նիկոլի սրբագործմանը»: