Լուրեր
Բացի մահից ու այլ կորուստներից այլ բան քո ժողովրդավարության տուփը չի տվել մեր ազգին. Հայկ Դերզյան
29.09.2022
ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եվրոպայից մինչև հյուսիս մեծ դահլիճներում ընդունել և միշտ ընդունելու են ամենաժողովրդավար կոչվածից մինչև ամենամիապետական առաջնորդների: Ոչ մեկի առաջ կարմիր գորգը այլ գույն, ձև և երկարության չի դառնում:
Մեր օրերում ոչ մեկի վրա չես կարող ծախել քո ֆեյք ժողովրդավարությունը, այն ավելի էժան է, քան երբևէ քո տված խոստումները:
Ուժն է ծնում իրավունք: Սրա հայկական տարբերակն էլ կա քաղցրի մասով, բայց հարգելի պատճառներով չեմ գրում, հասկացաք:
Քո գաղափարները սուգ են բերում:
Քո գաղափարները մահ են բերում:
Քո գաղափարները կործանում են մեզ:
Գնա, պարզապես գնա քո գաղափարների և թիմի հետ միասին: Բացի մահից ու այլ կորուստներից այլ բան քո ժողովրդավարության տուփը չի տվել մեր ազգին»: