Լուրեր
Ավելի լավ չէ՞ արդյոք գիտակցված պայքար մղել ու շանս ունենալ, քան սրանց օրոք զոհվել՝ անանուն, անհամար, անճանաչ, անգերեզման ու անհայրենիք. Աշոտյան
29.09.2022

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Զոհերի իրական թիվը կորցրած ազգս,
Զոհերի բոլոր անունները մինչեւ հիմա չիմացող ազգս,
Զոհերի նոր թվաքանակներին ընտելացած ազգս,
Զոհվելու անպատրաստ, բաց զոհերին համակերպված ազգս,
Արի տարբերենք զոհվելն ու զոհաբերելը։
Մեկ է, մահանում ենք։
Ավելի լավ չէ՞ արդյոք գիտակցված պայքար մղել ու շանս ունենալ, քան սրանց օրոք զոհվել՝ անանուն, անհամար, անճանաչ, անգերեզման ու անհայրենիք»։