Լուրեր

Մի կողմից՝ ՀՀ-ից բռնազավթված հատվածներում ադրբեջանական դիրքավորումներն են, մյուս կողմից՝ Ադրբեջանից իջեցվող պահանջները. Տիգրան Աբրահամյան

28.09.2022

 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 
 
«Որքան էլ սահմանագծին հրադադարի ռեժիմի խախտումները նվազագույնին են հասել, այս վիճակը չպետք է խառնել շփման գծում առկա ընդհանուր ռազմական իրադրության հետ։
 
Մի կողմից՝ ՀՀ-ից բռնազավթված հատվածներում ադրբեջանական դիրքավորումներն են, մյուս կողմից՝ Ադրբեջանից իջեցվող պահանջները, որի չկատարումն, ըստ ադրբեջանական շանտաժի, նոր ագրեսիայի բերելու։
 
Ինձ առանձնապես չի հանգստացնում ադրբեջանական որոշ ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրեր վերադարձը կամ պայմանական 10-15կմ հետ քաշումը։ Դրանք կարող են զուտ մանյովրի ֆոն ապահովել։
 
Գլխավոր խնդիրն այն է, որ պատճառները, որոնք ընկած են ադրբեջանական ներխուժման հիմքում պահպանում են իրենց ակտուալությունը»։

← Վերադառնալ ցուցակին