Լուրեր

Ուշքի գալու եւ ոտքի կանգնելու ժամանակն է. Մարգարիտ Եսայան

27.09.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գիշերային մտորում

 
Հուսահատություն տեսա, մոլորվածություն,  հատկապես երեկ ձեզ փորձեցին մոլորեցնել, հուսահատության գիրկը գցել, ձեզ ձեր աչքից գցել, փորձեցին համոզել, որ դուք  անտեր գառն եք եւ պարտավոր եք ինքնակամ գլուխներդ դնել թշնամու սրի տակ,կապիտուլացվել ․․․Հա, մութ ուժերը չեն քնում, բայց եւ  մենք ենք արթուն․․․Մենք  Դավիթ ու Մհեր  ունենք, Վահագն  ու Հայկ ունենք,մեր էպոսը հերոսության պատմություն է․․․
 
Սիրելիներս, ուշքի գալու եւ ոտքի կանգնելու ժամանակն է․.․երբեք չկորցնեք ձեր հավատը, ձեր կապը անցյալի ու պատմության հետ։ Իսկ դրա համար, հարկավոր է չմոռանալ,, չմերժել սեփական ազգի  պատմությունը, հարգել նախնիներին,  չմոռանալ հին աստվածներին, սիրել ծնողներին,  պաշտպանել երեխաներին, ընդունել հայրենիքը իր բոլոր հին ու մեծ սահմաններով, հավատալ, հավատալ, ու պատկերացնել, որ  այդ սահմաններն իրական են,  հասկանալ, որ զոհերը եղան, որ երկրին ու հայրենիքը իր անցյալով, պատմությամբ ու ներկայով ապրի․․․Հավատալ, վերականգնել կապը անցյալի, հեռավոր, պատմական  անցյալի հետ, չկտրել կապը   պատմության, պատմական հիշողության․․.Հիշել  անցյալը, հարգել, շնորհակալ լինել, որ ունենանք ներկա․․․
 
Վերագտնել հիշողությունը, մեր հավաքական, ազգային հիշողությունը․․.Մեր ազգի համակարգային հիշողությունը․.․Մենք բոլորս նույն մեծ համակարգի կրողն ենք եւ պետք է  կրկին ուժեղանանք հենց մեր համակարգում։ Վերագտնել կապը մեր պատմական հայրենիքի, մեր պատմական անցյալի հետ, միայն այդ կերպ մենք  կհառնենք կրկին ու  կշարունակենք ապրել․․.
 
Միայն ՝անցյալն ու պատմությունը ընդունելով, հարգելով, չմերժելով․․․Թելը շատ է բարակել, բարեբախտաբար, դեռ չի կտրվել․․.Իսկ մեր ազգը կարող է եւ պետք է գտնի ինքն իրեն՝ անսալով նախնյաց կանչին,  ընդունելով  անցյալը, նախնիներին, իր իսկ պատմությունը, բոլոր դետալներով, բոլոր հին աստվածներով եւ  արարիչներով․․.ու դա կլինի քրիստոնեաբար․․․»:

← Վերադառնալ ցուցակին