Լուրեր
Թույլ չտաք, որ Ձեզ խաբեն, թե արժանի չենք հայրենիք ունենալու. Կարեն Ավագյան
27.09.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Թույլ չտաք, որ Ձեզ խաբեն, թե արժանի չենք հայրենիք ունենալու:
Սպասումը ցանկացած իրադարձությունից դարձել է հասարակության համար նոր սնունդ: Սնունդ, մատուցվում է մեկ սառը, մեկ տաք նաև փչացած, հնացած: Կապված նախորոք որոշված սննդային ռացիոնով ուղղորդում հասարակությանը:
Ձևավորված մթնոլորտը որևէ կերպ թույլ չի տալիս իրադարձությունը, որը կարող է վերաճել իրական փրկօղակի` դառնա սկզբում մտածելու, իսկ հետո գործելու առիթ:
Կմտածեք, թե ինչ անենք, եթե մթնոլորտը այդպիսին է: Սակայն մթնոլորտն այդպիսին չէ, այն ինքնաբերաբեր չի այդպիսին դառնում: Դառնում է միայն այն դեպքում երբ նման սննդի սպառողները շատանում են:
Այն ձևավորվում են: Նույնիսկ այն տպավորությունը, որը Ձեզ թվում է թե ստացել եք միայն տեսածի ու լսածի հիման վրա և այն ուղղորդված չէ, միևնույն է դա այդպես չէ: Ձեզ ցույց են տալիս այն կողմը, որը առավել կանխատեսելի և ուղղորդվող կդարձնի Ձեր տպավորությունը և վարքագիծը:
Կասեք, թե այս դեպքում ինչ անենք: Իշխանությունն էլ է իրենց ձեռքը բռնազավթված, իրենց կեղտոտ տեխնոլոգիաներն էլ: Այստեղ էլ անելիք ունենք: Իրադարձությունները մի դիտարկեք Ձեզ նետված կերակուր: Այն ընդունեք միայն փրկօղակ,որից պետք է կառչել ունեցած ամբողջ ուժով: Կասեք, բա որ այդ անգամն էլ չստացվի: Կպատասխանեմ` անդադար, այնքան մինչև ստացվի: Այնքան մինչև խաղաղվի հայոց հողն ու հայոց արժանապատվությունը»: