Լուրեր
Քանի դեռ սրանք իշխում են՝ մենք արժանի չենք ոչ Եռաբլուրին ու ոչ էլ՝ Ծիծեռնակաբերդին. Շարմազանով
27.09.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փաշինյանի ամենամեծ մեղքը գիտեք ո՞րն է…
Նա Եռաբլուրը հաղթանակի խորհրդանիշից, դարձրեց ողբի խորհրդանիշ։
Հայաստանը հաղթողից դարձրեց ծնկի եկած մուրացկան։
Արցախի մեծ մասը հանձնեց ու թողեց անտեր։
Իսկ մեր ամենամեծ մեղքը գիտեք ո՞րն է։
Որ Նիկոլը դեռ պաշտոնավարում է։
Ու դեռ չի ասվի որ մեկիս մեղքն է ավելի մեծ։
Քանի դեռ սրանք իշխում են՝ մենք արժանի չենք ոչ Եռաբլուրին ու ոչ էլ՝ Ծիծեռնակաբերդին»։