Լուրեր
Հայաստանի իշխանությունները քաղաքականապես` ապաշնորհ, դաշնակիցների կողմից` անվստահելի և բարոյապես` թուլամորթ կապիտուլյանտներ են. Արտակ Զաքարյան
27.09.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արևմտյան աշխարհն օգնում է ոչ թե Ուկրաինային, այլ Ուկրաինայի տարածքում և Ուկրաինայի հաշվին կռվում են Ռուսաստանի դեմ:
Հայաստանին չեն օգնում, որովհետև աշխարհաքաղաքական այս գլոբալ պայքարում, Հայաստանի իշխանությունները քաղաքականապես` ապաշնորհ, դաշնակիցների կողմից` անվստահելի և բարոյապես` թուլամորթ կապիտուլյանտներ են»: