Լուրեր

Պետք է հայրենիքի սահմանները պաշտպանելուն զուգահեռ պաշտպանել նաև Եռաբլուրի սահմանները. Արմեն Նավասարդյան

27.09.2022

 ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պետք է հայրենիքի սահմանները պաշտպանելուն զուգահեռ պաշտպանել նաև Եռաբլուրի սահմանները...Եռաբլուրինը` հանուն ոչնչի մեծանալուց...

Ներկայիս իշխանությունների օրոք որքան մեծանում է Եռաբլուրն այնքան փոքրանում է մեր հայրենիքը։
 
Մենք ունենք ընտրության հնարավորություն. ավելի շատ ուշադրության կենտրոնում պահել նրանց ովքեր անմահացել են կամ նրանց ում դեռ ունենք...
Այո՛, հստակ գիտակցում ենք, որ «Անկրոն է դեպի իր նահատակներն անտարբեր ժողովուրդը, ասել է` և անհոգի, դատապարտված բարոյական փտության»...Մենք ոչ միայն անտարբեր չենք այլև կարծում եմ այսօր պաշտելով մեր նահատակներին` պետք է ուղղակի ավելի շատ կենտրոնանանք նրանց վրա, ովքեր դեռ չեն նահատակվել...
 
Այսինքն պետք է պայքարենք ուժեղ երկիր, բանակ ունենալու համար, քիչ զոհերով հաղթանակներ կերտելու համար...Չդավաճանված զինվոր ունենալու, հետևաբար երբեմն անխուսափելի գիտակից մահը հանուն հաղթանակի և ոչ թե ակամայից պարտությանը, հանուն ոչնչի նվիրող զինվոր ունենալու համար...
Հանդուրժելով դավաճաններին, մենք ինքնաբերաբար մեծացնում ենք Եռաբլուրը, փորում ենք այն փոսերը, որտեղ կհայտնվեն նրանք, ովքեր այսօր ողջ են, ովքեր սիրում են կյանքը, ովքեր ուզում են սիրված լինել կենդանության օրոք և ովքեր պատրաստ են իրենց կյանքը զոհաբերել հանուն հայրենիքի...Հանուն հայրենիքի և ոչ թե հանուն ոչնչի...
 
Պետք է չբավարարվել Եռաբլուրի սահմանները դավաճանների մուտքից միայն պաշտպանելով, պետք է պայքարել, որ դավաճանները չկարողանան Եռաբլուրի սահմաննե՛րը մեծացնել...Մեծացնել հանուն ոչնչի...Հանուն թշնամու հաղթանակի...
Նահատակներն էլ վերևից կտեսնեն ու կհպարտանան...»:

← Վերադառնալ ցուցակին