Լուրեր

Շնչենք-արտաշնչենք, ու թող թվա ապրում ենք․Մարգարիտ Եսայան

25.09.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյբուքյան իր էջում գրել է.

«Կիրակի իրիկուն

 
Իրականում, քանի  շնչում ես, կյանքը շարունակվում է․․.ես, որ անուղղելի եւ դաժան լավատես եմ, նայում եմ մեր ապրած կյանքին եւ մտածում՝ փաստորեն կյանքը սա է, երբ դու դեռ քո տանն ես ու քո քաղաքում, մինչդեռ հազարավոր մարդիկ քո իսկ հայրենիքում՝ անտուն մնացին, անորդի, անհայր, անմայր,   անապահով․․.Տներից էդ մարդկանց զոռով, վախեցնելով,  տներն ու գյուղերը, քաղաքներն ու եկեղեցիները  թշնամուն ծախելով հողի ու երկրի տերերին  տնավեր դարձրին․․.
Իսկ կյանքը շարունակվում  է, հա, քանի դեռ շնչում ես, կյանքը շարունակվում է․․.Շնչա՞վոր ենք միայն , թե նաեւ մտքեր ունենք, նաեւ՝ պայքարի եւ ընդվզումի  ուժ-կարողություն․․.
 
Արդեն չգիտեմ․.․շնչում ես, ուրեմն ապրո՞ւմ ես․․․
Ու, ամենեւին չի մխիթարում այն, որ եվրոպաներում էլ հեչ հանգիստ չի, մարդիկ մտահոգ են, անհանգիստ, օրերս ծանոթս պատմեց, որ իր հարազատը  Գերմանիա  է վերադարձել, հետը  90-ականներից իրենց հին տան նկուղում պահպանված «ֆուջիկա»-ն տանելով...
 
Ու ինձ ամենեւին չի   մխիթարում, որ աշխարհում  էլ է անհանգիստ...մեր պայքարը  դրա հետ կապ պիտի չունենա․․Մերը՝ միշտ հատուկ կարգով է, մենք եթե զրկվում ենք, զրկվում ենք   ուղնուծուծով, անընդհատ հայրենիք կորցնելլը արդեն ծիծաղելի չէ, շանտղություն է ու վախկոտություն․․․
 
Շնչենք-արտաշնչենք, ու թող թվա ապրում ենք․․.»:

← Վերադառնալ ցուցակին