Լուրեր

Քեզ իշխանության բերողների ու խաղացնողների հերն եմ անիծել. Շարմազանով

25.09.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ես քեզ իշխանության բերողների ու խաղացնողների հերն եմ անիծել։

 
Նիկոլն ասում է՝ ՄԱԿ-ի իմ ելույթում ես պարզ հարց տվեցի՝ արդյո՞ք Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններով: Եթե այո, կարող ենք սկսել խաղաղության պայմանագրի կնքումը։ Ցավոք, դրական արձագանք չկա։ Հարցն այն է՝ ինչու։
Ասեմ ՝ինչու՞։
 
Ինչ ուզել ՝ասել է քեզ,իսկ դու ՝չես պատասխանել։
Իր բոլոր պահանջներն ու կապրիզները խելոք իրականացրել ես։
Խոնարհաբար զորքերը հետ ես քաշել Սյունիք։
Առանց ընդդիմանալու Հայաստանի 41 քառ.կմ տարածք զիջել ես։
Խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ Լաչինից դուրս ես եկել։
Հայաստանից Արցախ զորակոչը դադարեցրել ես։
 
Դա դու ես արել ,Նիկոլ։
Հիմա ինչու՞ ես զարմանում։
Ինչպես ասում են՝ ձեռք ես տվել,պիտի խաղաս մինչեւ վերջ։
Ես քեզ բերողի ու խաղացնողների հերն եմ անիծել։
Հիմա էլ որոշե՞լ եք իբր թե կռվով տակ միջանցքն ու հողերը։
Հիմա ինչքա՞ն մարդու եք «փուռը տալու»։
Դեժավյու է լրիվ…
 
Ասում ես՝ զենքի խնդիր ունենք,բա որ ունեք՝ ինչպե՞ս ես դիմակայելու։
Մի արի Հայաստան դու,ի՞նչ կլինի։
Քո գալլով նոր պատերազմ ու աղետ ես բերելու։
Գնա,ի սեր Աստծո»:

← Վերադառնալ ցուցակին