Լուրեր

Բա հայրենիքի կեսը թուրքը սպառնում է գրավել, գնացեք զենք բերեք ՆԱՏՕ-ից ու պաշտպանեք Հայաստանը. Շարմազանով

25.09.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ալիեւի ու Էրդողանի դեմ խոսելու փոխարեն , ՌԴ-ի դեմ եք խոսում, այ պետականաքանդներ։

 
800 հեկտարի համար ճղում էիք ձեզ։
ՊՊԾ գունդ էիք գրավում ու թուրքի դեմ կռված գնդապետի վրա էիք կրակում։
Բա հայրենիքի կեսը թուրքը սպառնում է գրավել, գնացեք զենք բերեք ՆԱՏՕ-ից ու պաշտպանեք Հայաստանը, ի՞նչ եք Երեւանի կենտրոնում հակառուսական միտինգներ անում։
 
Թե՞ ռուսին ձեր պապաները չեն ներում, որ Արցախի մնացած մասը թույլ չտվեց թուրքը գրավի։
Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ խոսեք, թե՞՝ վախում եք։
Հայաստանի թուրքանատօացում չի լինելու, այ ՆԱՏՕ-ի ու Թուրքիայի կամակատարներ»։

← Վերադառնալ ցուցակին