Լուրեր

Երկիր ենք կորցնում, պետականություն ենք կորցնում, մարդկանց թափած արյունն է փոշիանում․ Հայկ Դերզյան

23.09.2022

 ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Մի բան պետք է արձանագրել ու արդեն շատ ուղիղ:
 
Երկար տարիներ, անկախ առաջնորդների մեջ եղած հարաբերություններից, եղել են կրակի վրա յուղ լցնողեր ու մինչև հիմա շարունակում են լցնել: Ես խորապես թքած ունեմ, թե ով ում ինչում է մեղադրում, ով երբ որտեղ է սխալվել:
 
Գրողը տանի, երկիր ենք կորցնում, պետականություն ենք կորցնում, մարդկանց թափած արյունն է փոշիանում...: Ո՞նց կարելի է շարունակել այդ տեմպերով: Երբեք անձապաշտության կողմնակից չեմ եղել, բայց հաստատ պետություն ղեկավարած անձանցից ավելի խելացի չենք, ավելի փորձառու չենք: Այս իրավիճակում գոնե պետք է առավելագույնս զուսպ լինել և փորձել իրար մի բանով օգնել ու աջակցել:
 
Չեմ ասում գլուխներս կախ մենակ սպասենք, բայց առնվազն հեգնողները և քննադատողները թող այլ լուծումներ առաջարկեն: Եթե չեն առաջարկում, ավելի լավ է սսկվեն: Ինձ իմ պետությունն է հետաքրքիր, ոչ թե ոմանց աբիժնիկ ամբիցիաները..․»։
 
 

← Վերադառնալ ցուցակին