Լուրեր

Հանցագործների ոհմակը ծնողների մարմինների վրայով հասավ Եռաբլուր. Մարգարիտ Եսայան

21.09.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Ես չեմ ուզում, որ մնացյալը լռությունը լինի, չեմ ուզում․․.
 
Որդի կորցրած մայրեր, եղբայր կորցրած քույրեր․․.Հայրենիքին զինվոր, պաշտպան տված ծնողներ․․․Ներեցեք մեզ, որ էս անասունները իշխանությունը դեռ իրենց ձեռքում են պահում.․․Ներեցեք ինձ, որ դեռ ձգվում է սրանց ռադ անելու իմ պայքարը, որ սրանց չեմ ոչնչացրել․.․ներեցեք․․.
 
Համբուրում եմ ձեր ձեռքերը եւ գլխահակ եմ այս օրը, մեր հայրենիքի Անկախության օրը․․․Թեւաթափ եւ գլխահակ․․․
Հաստավիզ նիկոլակերպ անասուններ, էդ ոնց եւ երբ ծլեցիք, ոնց էսքան անասնացաք, դուք, անկիրթ եւ անուսում, անհայրենիք ու աննամուս․․․եթե էսօրվա ոստիկանական դպրոցներն ու ակադեմիան են սրանց «կրթում» ամոթ նրանց բոլոր դասաատուներին։ Եթե սրանք ի ծնե են այսքան անասուն, ուրեմն, մեղք, մեղք մեր ժողովուրդ․․ Այ կենդանիներ, երբ պարգեւավճարը տուն եք տանում ու ձեր երեխեքի համար հաց ու խաղալիք եք գնում, ի՞նչ եք ասում նրանց։  Ասո՞ւմ եք, որ էդ փողի համար զոհված զինվորի մոր եք ծեծել, անարգել, ասո՞ւմ եք, որ էդ թրքահպատակին պաշտպանել եք հայրենիքի պաշտպանի ծնողներից․․․
 
Գնացեք քար մաղեք, մի բուռ հող կերեք ու սատկեք, սատկեք․․․Մեղք են ձեր դաստիարակած երեխեքը․․.
Գետինը մտեք, մուր քսեք ձեր երեսին․․.
 
Հ․Գ․ Իսկ հանցագործների ոհմակը ծնողների մարմինների վրայով հասավ Եռաբլուր եւ կանգնեց իր իսկ զոհերի շիրիմների առաջ․․․Արյան խրախճանք ու արյան վաճառք․․.Ու սրանք, էս անասունները երեկոյան յուղոտ մատներով կխժռեն սեղաններ, կլակեն ու կհռհռան սատանայական քրքիջով․․․»:

← Վերադառնալ ցուցակին