Լուրեր

«Քանի դեռ Հայաստանում պարտություն բերած ու պոպուլիստ ռեժիմն է իշխում՝ և հարձակման վտանգ կա, և նոր կապիտուլյացիայի». Էդուարդ Շարմազանով

20.09.2022

ՀՀԿ ԳՄ անդամ  Էդուրադ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մի հատ կողմնորոշվեք էլի...

 
 
Մեկ ասում եք՝ տիկին Փելոսին եկավ ու ստիպեց Ադրբեջանին հրաժարվել ռազմական լուծումից,հիմա էլ ասում եք՝ Երասխի ու Սյունիքի ուղղությամբ ադրբեջանցիները հարձակում են պատրաստում։
 
Քանի դեռ Հայաստանում պարտություն բերած ու պոպուլիստ ռեժիմն է իշխում՝ եւ հարձակման վտանգ կա, եւ նոր կապիտուլյացիայի։
 
 
Ակնհայտ է՝ Նիկոլն իր խաղաղության օրակարգով տապալվել է։
 
Գործը հասել է նրան,որ ՔՊ-ն բացահայտ ասում է՝ զենքի խնդիր ունենք։
 
Ու որպեսզի չասեք՝ բա նախկինները ինչու՞ զենք չեն բերել,ասեմ՝ Սերժի ու նախկինների բերած 4-5 մլրդ դոլարի զենք ու զինամթերք «գերագույն հրամանատար Նիկոլի» օրոք բռնազավթել են ադրբեջանցիները։
 
Ի՞նչ անել։
 
Քանի դեռ չենք կործանվել ամբողջությամբ՝ լուծումը Փաշինյանի անհապաղ հեռացումն է։
 
Պատերազմ,պարտություն եւ մահեր՝ ահա նիկոլիզմի բնորոշումն ապագա պատմության դասագրքերում»։
 
 
 

← Վերադառնալ ցուցակին