Լուրեր
Հավասարաչափ հիմար ու քաղաքականապես տգետ են ինչպես կույր ռուսամոլներն, այնպես էլ կույր արևմտամոլները. Արտակ Զաքարյան
18.09.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հավասարաչափ հիմար ու քաղաքականապես տգետ են ինչպես կույր ռուսամոլներն, այնպես էլ կույր արևմտամոլները: Դրանք ծայրաստիճան վտանգավոր են, երբ պետական պաշտոն են զբաղեցնում: Պակաս արկածախնդիր և վտանգավոր չեն նրանք, ովքեր առավոտյան թունդ ռուսամետ են, կեսօրին ոչմիբանամետ, իսկ երեկոյան` մարտնչող արևմտամետ:
Արտաքին քաղաքականությունը չի ներում ծայրահեղություններ: Հատկապես մեր երկրի նման աշխարհագրական և պատմա-քաղաքական կենսագրություն ունեցող փոքր երկրների համար:
Մեր արտաքին քաղաքական սխալները միշտ հղի են պատերազմներով, կորուստներով, ցեղասպանություններով, ցնցումներով ու մեկուսացումներով:
Մի բան ևս վերհիշենք. հոգեբանորեն հիվանդները, տեսակով` դավաճանները, կեսաբանորեն` հիմարներն ու հայացքներով` օտարին ծախվածները չպետք է պետական պաշտոն զբաղեցնեն, առավել ևս` պետություն ղեկավարեն»: