Լուրեր
Հիմա էլ խաղաղությունը ծախեց Նիկոլը. Արտակ Զաքարյան
18.09.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյբսուքյան իր էջում գրել է.
«Մեր ողբերգական վիճակը նկարագրող, իմ հանդիպած ամենադիպուկ և խորիմաստ գրառումներից մեկը:
«Նվագախմբի տղաները» ֆիլմում, 1920թ.-ին անգլիացի Նոքսին դիմավորող ժողովրդի գեղարվեստական նկարագրման և այսօրվա իրականության մեջ ոչ մի տարբերություն չկա:
Արևմուտքից էլի գալիս են մեծ-մեծ խոստումներ տալու, դրանից հետո էլի թուրքը հարձակվում է, էլի վերջում ռուսը փրկում է ինչքանով կարողանում է ու էլի հենց տեղներս մի քիչ տաքանում է` սկսում ենք ռուսին փնովել...
Կարևորը մենք ենք, Ամերիկան ու Ավստրիան, մեկ էլ Վիլսոնի քարտեզը: Ջհանդամը, թե նիկոլը Արցախը չի ծախել ու մենք էլ էշ-էշ չենք գնացել ենք հայրենիքը ծախած նիկոլին նորից ընտրել: Հիմա էլ խաղաղությունը ծախեց Նիկոլը: Մեկա ընտրելու ենք:
Սիրելի հայ ժողովուրդ, իմացիր, որ Աստված ապուշներին չի´ սիրում»:
