Լուրեր

«Ու՞ր էր Արևմուտքը 44-օրյա պատերազմի ժամանակ». Էդուարդ Շարմազանով

17.09.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանը, թե՛ անվտանգային, եւ թե՛ տնտեսական համակարգերում պետք է լինի Ռուսաստանի հետ դաշնակից։

 
 
Ո՞նց է լինում, որ Արեւմուտքի ներկայացուցչին շուքով դիմավորելն անկախության նշան է դիտվում, իսկ Ռուսաստանի հետ դաշնակցություն զարգացնելը՝ «ռուսի սապոգ պաչել»։
 
Ու՞ր էր Արեւմուտքը 44-օրյա պատերազմի ժամանակ։
 
 
Խալխի պետության պաշտոնյաներին եռագույնով դիմավորելն ե՞րբ դարձավ ինքնիշխանության նշան։
 
Բա սուվերենությունից էիք խոսում։
 
Հուզական լուծումներն անթույլատրելի են։
 
Հայաստանը թե անվտանգային,թե տնտեսական եւ թե քաղաքական հարթություններում պետք է լինի Ռուսաստանի հետ նույն համակարգում։
 
Արեւմուտքն ու ՆԱՏՕ-ն հայ զինվորին գոնե 1 փամփուշտ տվե՞լ են։
 
Իհարկե՝ ոչ։
 
Ու՞մ տված զենքով է հայ զինվորը պատերազմել թշնամու դեմ՝ Ռուսաստանի։
 
Էժան գազի, էլեկտրաէներգիայի ու 50.000 տոննա ձրի զենքի մասին էլ կլռեմ։
 
ՆԱՏO-ին հետաքրքիր չէ Հայաստանի ճակատագիրը…
 
Արեւմուտքին պետք է ՌԴ-ի դիրքերը թուլացնել ու Հայաստանը հանձնել Թուրքիայի կառավարմանը։
 
Չի լինելու։
 
No pasaran»:

← Վերադառնալ ցուցակին