Լուրեր
Նախկիններից պրծանք, հիմա էլ ռուսնե՞րն են մեղավոր. Շարմազանով
17.09.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երբ Նիկոլը 2021-ի ընտրությունների քարոզարշավին մուրճը ձեռքը խոսում էր «խաղաղության դարաշրջանից»՝ չգիտե՞ր, որ ՀՀ սուվերեն տարածքի 41 քառ.կմ զավթել են ադրբեջանցիները։
Երբ ԱՊՀ ԽՎ նիստում ԱԺ ղեկավարությունը հրապարակային/տեսախցիկների առջեւ/ ընդունում էր Ադրբեջանի խորհրդարանի խոսնակի կողմից հնչեցված 5 կետերը՝ չգիտեի՞ք, որ Ադրբեջանն ուզում է Հայաստան ու հայեր չլինեն։
Երբ առանց դիմադրության Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ տվեցիք Ադրբեջանին՝ չգիտեի՞ք, որ դա սպառնալիք է մեր անվտանգությանը։
Երբ թշնամուն բերեցիք կանգնեցրեցիք Սեւ լճում՝ ադրբեջանական սպառնալիքի մասին՝ ինչու՞ չէիք մտածում։
Նախկիններից պրծանք, հիմա էլ ռուսնե՞րն են մեղավոր…
Գնացեք…
Այո, Հայաստանի անվտանգության պահպանման գինը Նիկոլի ու նիկոլիզմի հեռացումն է։
Գնացեք, ի սեր Աստծո»։