Լուրեր

Վերջ տվեք հակառուսականությանը. Շարմազանով

16.09.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Ի՞նչ է պահանջում Հայաստանի շահը։
Ու՞մ տված զենքով է հայ զինվորն այսօր պաշտպանում Հայաստանը։
ՆԱՏՕ՞ ի, թե՞՝ Ռուսաստանի..
Պարզ է, որ Ռուսաստանի։
Ո՞վ է մեր սպառնալիքը։
Թուրքիան ու Ադրբեջանը։
Ո՞ր ալյանսի մեջ է Թուրքիան.
ՆԱՏՕ՞- ի , թե՞՝ ՀԱՊԿ -ի։
 
ՆԱՏՕ -ի անդամ է Թուրքիան։
Բա ի՞նչ եք հակառուսական «տիդիրիտներ» անում, դրա փոխարեն Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի ազդեցության մեծացման դեմ պայքարեք։
Ո՞նց եղավ, որ Ռուսաստանի համար ամենադժվար պահին ադրբեջանցիները հարձակվեցին մեզ վրա։
Ո՞ւմ էր դա ձեռնտու։
Ռուսաստանի՞ն…չեմ կարծում։
Արդյոք Հայաստանի շահերից է բխում Ռուսաստանի դիրքերի թուլացումը։
Ոչ եւ հազար անգամ ոչ։
 
Քանի որ այդ տեղը գրավելու է Թուրքիան։
Վերջ տվեք հակառուսականությանը, դա չի բխում մեր ազգի ու պետության կենսական շահերից»։

← Վերադառնալ ցուցակին