Լուրեր
Հայաստանը կդառնա նատոա-թուրքական ազդեցության տակ գտնվող կիսասուբյեկտ ու վերջնականապես կկորցնի թեկուզ ֆորմալ սուվերենությունը. Շարմազանով
16.09.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դեռ 2018-ին ասել եմ՝ հեղափոխություն-իշխանափոխությունն 2 հետեւանք է ունենալու.
1. Արցախի մեծ մասի կորուստ եւ հակահայկական լուծում:
2. Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն եւ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների դադարեցում։
Առաջինն արվել է, իսկ երկրորդն՝ ընթացքի մեջ է։
Արդյունքում Հայաստանը կդառնա նատոա-թուրքական ազդեցության տակ գտնվող կիսասուբյեկտ ու վերջնականապես կկորցնի թեկուզ ֆորմալ սուվերենությունը»։