Լուրեր
Ադրբեջանը մի փոքր դադար է վերցրել, դեռևս գլխավոր հարվածը տեղի չի ունեցել․ Տիգրան Աբրահամյան
15.09.2022
Նրա կարծիքով՝ ամբողջությամբ դժվար է գնահատել ,թե որն է այս պահին հրադադարի պատճառը և արդյոք այն ունի ժամանակավոր բնույթ։
Ամեն դեպքում, ըստ Աբրահամյանի, կան երկու հիմնական պատճառներ, որոնք կարող են լինել այսօրվա հրադադարի հիմքում։
«Այն կարող է պայմանավորված լինել նրանով, որ ՀՀ ներկայիս իշխանություններն ունեն որոշակի բանավոր պայմանավորվածություն կամ տվել են երաշխիքներ, որ Ադրբեջանի իջեցված գլխավոր պահանջները կիրագոծվեն։ Սա որոշակի դադար է այն գրավոր կամ մեկ այլ լուրջ բնույթի պայմանավորվածության հասցնելու համար։ Երկրորդը՝ բացառված չէ, որ Ադրբեջանը մի փոքր դադար է վերցրել՝ վերախմբավորվելու համար։ Այս մարտական գործողությունները եղել են լայն ճակատով և դեռևս հստակ չի եղել որն է եղել գլխավոր ուղղությունը և ինչ խնդիր է դրանով լուծվել։ Իմ կարծիքով՝ դեռևս գլխավոր հարվածը տեղի չի ունեցել։ Թե՛ այս , թե՛ մեկ այլ փուլում կարող են լինել շատ ավելի ուժեղ հարված»,- ասաց նա։
Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ պետք է հասկանալ գլխավոր խնդիրն ու հանրության հետ ազնիվ խոսել։
«Այս իշխանությունն ի վիճակի չէ կանխելու կամ չեզոքացնելու ադրբեջանական կամ թուրքական սպառնալիքները։ Մեր համար իրավիճակի հանգուցալուծման բոլոր լուծումներն այս իշխանության հեռացումն է»,- ասաց նա։
panorama.am