Լուրեր

«Եթե Նիկոլը գիտի «շպիոնների» անուններն ու նրանք վնասազերծված չեն, ուրեմն հենց Փաշինյանն է զբաղված հանցավոր անգործությամբ»․ Շարմազանով

15.09.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պահանջում եմ Փաշինյանից անվանական հրապարակել այլ պետությունների «շպիոնների» անունները։

 
 
Հերիք բոլա արդեն։
 
2019-ին Նիկոլն Իրանում հայտարարեց,որ Հայաստանում քաղաքական դաշտում այլ պետությունների գործակալներ կան։
 
 
Այն ժամանակ պահանջեցի հրապարակել գոնե մեկ անուն. Նիկոլը չկարողացավ անել դա։
 
Երեկ ԱԺ -ում էլի խոսեց «շպիոնների» մասին։
 
Թող հրապարկի անունները։
 
Եթե Նիկոլը գիտի «շպիոնների» անուններն ու նրանք վնասազերծված չեն, ուրեմն հենց Փաշինյանն է զբաղված հանցավոր անգործությամբ։
 
Կամ ասում է՝ պատերազմի ժամանակ ինչ-որ եսիմ ով չկռվելու հրաման է տվել։
 
Անուն ասեք։Ո՞վ է խանգարում։
 
Ես ուզում եմ իմանամ՝ ո՞վ կամ ովքե՞ր են իմ հայրենիքում զբաղված շպիոնությամբ ու ինչո՞ւ Փաշինյանը դրա մասին հայտարարում է,բայց չի վնասազերծում։
 
Հերիք է օդում խոսեք… փաստեր ներկայացրեք»։

← Վերադառնալ ցուցակին