Լուրեր
«ՀԱՊԿ-ից ուզո՞ւմ եք դուրս գաք ու ո՞ւր գնաք՝ Թուրքիա՞… Սթափվեք»․ Էդուարդ Շարմազանով
15.09.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հերիք է՝ մի քանի «լայք» հավաքելու համար ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչեր անեք՝ վտանգելով ՀՀ անվտանգությունը։
Մշտապես եղել եմ Հայաստանի ՀԱՊԿ անդամ լինելու կողմնակից։
Տարիներ շարունակ ղեկավարել եմ ՀԱՊԿ ԽՎ հայկական պատվիրակությունը։
Անկեղծ ասեմ՝ ՀԱՊԿ արձագանքից հիացած չեմ, ունեմ հարցեր, բայց, կարծում եմ, դրա առաջին մեղավորը նիկոլիստական քաոտիկ ռեժիմն է։
Բայց ՀԱՊԿ -ից դուրս գալու կոչերը պետք է մերժվեն, մանավանդ այս պատերազմական իրավիճակում։
Հերիք է մի քանի «լայք» հավաքելու համար ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչեր անեք՝ վտանգելով ՀՀ անվտանգությունը։
ՀԱՊԿ-ից ուզո՞ւմ եք դուրս գաք ու ո՞ւր գնաք՝ Թուրքիա՞…
Սթափվեք»։