Լուրեր

«Հիշողության թարմացում․․․»․ Արմեն Աշոտյան

15.09.2022

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Հիշողության թարմացում․․․
 
 
‼️Քառօրյա պատերազմ, 02-05 ապրիլ, 2016
 
զոհեր՝ 75 հոգի 4 օրվա ընթացքում
 
տարածքային կորուստներ՝ 400 հեկտար
 
ռազմագերիներ՝ 0
 
անհետ կորածներ՝ 0
 
դիվանագիտական ճակատում՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հայանպաստ պայմանավորվածություններ, որ հետո Նիկոլը նվիրեց Ալիևին Դուշամբեում:
 
Հանրային ռեզոնանս՝ հետպատերազմյան շրջանում բազում կեղծիքներ, ստեր, հանրային կարծիքի մանիպուլյացիաներ: ՔՊ-ականների կողմից ստեղծված քննիչ հանձնաժողովը այդպես էլ չհաստատեց ոչ մի շահարկվող մեղադրանք:
 
 
 
‼️Ադրբեջանի ագրեսիա, 13-14 սեպտեմբեր, 2022
 
զոհեր՝ 105 (պաշտոնական, բայց կասկածելի թիվ )
 
տարածքային կորուստներ՝ 10 ք.կմ կամ 1000 հեկտար (պաշտոնական, բայց կասկածելի թիվ )
 
ռազմագերիներ՝ 20 (խիստ նախնական)
 
անհետ կորածներ՝ տվյալները թաքցվում են
 
դիվանագիտական ճակատում՝ ոչ մի հայանպաստ պայմանավորվածություն»։

← Վերադառնալ ցուցակին