Լուրեր
Բանակը դարձյալ մենակ է. Մարգարիտ Եսայան
14.09.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բոլոր նրանք, որ Արցախի տեղն այդպես էլ չիմացան, չիմացան Շուշին ու Հադրութը ինչ են, էսօր էլ հաստատ, չգիտեն , թե որտեղ է Ջերմուկը, Սոթքը, Շորժան, Սեւանը, դե, իսկ Երեւանը ախր շատ է դժգույն ու դժբախտ...Թուրքը որտեղ ուզի, կմտնի, հանգիստ նստեք տեղներդ...
Հազար երկրի շպիոնը ԱԺ ամբիոնը կրկին վերածեց մեկ կլոունի թատրոնի...Իսկ տղերքը զոհվում են...Բանակը դարձյալ մենակ է, պետությունը չի էլ միջամտելու...Հասկացողը կհասկանա... Մեկ անելիք կա, հեռացնել չարորակ գոյացությունը, բոլոր ամբիոններից, կտրել դավաճանի լեզուն եւ նետել թուրքի առաջ...»: