Լուրեր
Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մի շարք առաջատար պատգամավորներ խստորեն դատապարտում են Ադրբեջանի ագրեսիան․ Աշոտյան
14.09.2022
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մի շարք առաջատար պատգամավորներ հանձնաժողովի նախագահ գերմանացի Դեվիդ Մքալըսթերի գլխավորությամբ խստորեն դատապարտում են Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ։
Հայտարարությանը միացել են նաեւ Հայաստանի հարցերով զեկուցող բուլղարացի Անդրեյ Կովաչովը եւ Ադրբեջանի հարցերով զեկուցող խորվատ Զելյանա Զիվկոն։
Բոլոր նշված պատգամավորները Եվրոպական ժողովրդական կուսակցության ֆրակցիայի անդամներ են»։