Լուրեր

Ադրբեջանը որպես նվազագույն խնդիր փորձելու է նոր բարենպաստ դիրքեր դուրս գալ. Տիգրան Աբրահամյան

13.09.2022

 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 
 
«ՊՆ հաղորդմամբ, որոշ ուղղություններով ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ։
 
Սա նշանակում է, որ սահմանագծի տարբեր հատվածներում, հրետանու, ԱԹՍ-ների գործողություններից հետո ակտիվացվել են գրոհային ստորաբաժանումները։
 
Դժվար է հստակ ասել, թե դրանց վրա ինչ խնդիրներ են դրված, սակայն ակնհայտ է, որ Ադրբեջանը որպես նվազագույն խնդիր փորձելու է նոր բարենպաստ դիրքեր դուրս գալ՝ գերիշխող, վերահսկող նոր հնարավորություններ ապահովել ՀՀ ռազմավարական կոմունիկացիաների, ռեսուրսների և հանգույցների նկատմամբ»։

← Վերադառնալ ցուցակին