Լուրեր

Կհեռացնե՞նք ներքին թշնամուն, ուրեմն, կկարողանանք ետ շպրտել արտաքին թշնամուն. Մարգարիտ Եսայան

13.09.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
« Ադրբեջանը իր ուզածն անում է, ուժի գործադրմամբ, առաջ է գալիս, գրավում առավել հարմար դիրքեր, հարվածի տակ պահելով ՀՀ սուվերեն տարածքը, բնակավայրեր, գյուղեր , քաղաքներ, ճանապարհներ․․․Ու, կրկին՝ զոհեր, զոհեր, անմեղ ու սուրբ զոհեր․․.
 
Եւ այսպես կլինի այնքան ժամանակ, քանի դեռ ներսի թշնամուն չենք հեռացրել․.․Մեր խնդիրը այսօր եւ արդեն չորս տարի ներսի թշնամին է, թուրքական շահը սպասարկող վախկոտ-դավաճանը․․․Առաջնահերթությունը պետք է լինի սրանց իշխանությունից հեռացնելը․.․Կմաքրե՞նք երկիրը ներսից, կկարողանանք մաքրել մեր սահմանները․․․։Կհեռացնե՞նք ներքին թշնամուն, ուրեմն, կկարողանանք ետ շպրտել արտաքին թշնամուն․․․
Պարտավոր ենք սկսել ներսից, թեկուզ այսպես ուշացած ու ուշացող, բայց՝ անենք վերջապես էդ սանմաքրումը․․․Մնացածը լիրիկա է․․․»:

← Վերադառնալ ցուցակին