Լուրեր
Դուք քանի իշխանության եք , մեր հասարակությունն ու պետականությունը գահավիժելու են. Շարմազանով
13.09.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Խաղաղության, իսկ իրականում հանձնվելու օրակարգ իրականացնելու փոխարեն պետք էր վերազինել զինված ուժերն ու չգնալ թուրքերի հետ սեպարատ խաղերի։
Հիմա եկել ի՞նչ եք բողոքում ռազմական սպասվող էսկալացիայից։
Ու էսկալացիայի մասին ասում է նաեւ քպ -ական մեկը, ով ԱԺ -ում հայտարարում էր՝ սխալ է կարծել, որ Արցախն Ադրբեջանի կազմում ապագա չունի։
Կարո՞ղ է ես եմ Ալիեւի 5 կետերին համաձայնություն տվել ։
Դուք խայտառակության ու արժանապատվության միջեւ ընտրեցիք
առաջինը…
Հիմա ի՞նչ եք «կոկորդիլոսյան արցունքներ» թափում…
Դուք քանի իշխանության եք , մեր հասարակությունն ու պետականությունը գահավիժելու են։
Գնացեք, քանի դեռ նոր փորձանք չեք բերել Հայաստանի գլխին»։