Լուրեր

«Ուսապարկերն այդպես էլ չեն ընկալում Ադրբեջանին որպես թշնամի, նրանց համար թշնամին հայրենասեր հայ մարդն է»․ Աշոտյան

13.09.2022

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Սրանք փոխանակ առանց այդ էլ ծաղրի վերածված ԱԺ նիստը նվիրեին Ադրբեջանի դեմ ելույթներին, աշխարհին ճշմարտությունը հասցնելու հնարավորություններին, երկրի շահը սպասարկելուն, քարոզչական պատերազմում Ադրբեջանին հակադարձելուն, այս ուսապարկերը կրկին սևեռվել են ընդդիմության վրա:
 
 
Նրանք այդպես էլ չեն ընկալում Ադրբեջանին որպես թշնամի, նրանց համար թշնամին հայրենասեր հայ մարդն է:
 
Փառք հայ զինվորականներին: 
 
Անեծք սրիկա դավաճաններին»:

← Վերադառնալ ցուցակին